Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 75. Երկարամյա ծառայության կենսաթոշակները

գործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 75. Երկարամյա ծառայության կենսաթոշակները

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների և պաշտոնների ցանկին համապատասխան:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերի և (կամ) մասնագիտությունների և (կամ) պաշտոնների անվանումների փոփոխությունները և դրանց հավասարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող այն անձանց համար, ովքեր մինչև մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումն ունեն պահանջվող ստաժի կեսից ավելին, գործատուները լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին` երկարամյա ծառայության կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումից հետո երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող անձանց համար գործատուները կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են նշված հիմնադրամներին` այդ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող յուրաքանչյուր ապահովագրված անձի համար լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները գործատուն կատարում է աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցներից` տարբերակված դրույքաչափերով: Դրույքաչափերը սահմանվում են` ելնելով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած անձանց թվաքանակից, նրանց համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից և օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվությունից: Դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։