Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 64. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

գործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 64. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

Կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով վճարվում է թաղման նպաստ` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Սույն օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ ստացող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում այն օրենքով, որով հաշվարկված նպաստի չափն ավելի բարձր է:

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Սահմանված ժամկետում չստացված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

Փաստաթղթերի ցանկն ու դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(64-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։