Հոդված 4. Կենսաթոշակային համակարգը
Հոդված 4. Կենսաթոշակային համակարգը
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգն ընդգրկում է`
1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից ձևավորվող բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը կենսաթոշակային տարիքը լրանալու, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում.
2) պետական կենսաթոշակային ապահովությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում չընդգրկված քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում.
3) կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը, որը գործատուների ու քաղաքացիների կամավոր վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին օրենքով սահմանված կարգով երաշխավորում է ապահովագրված անձանց լրացուցիչ սոցիալական ապահովության իրականացումը: