Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Կարգապահական տույժերը

գործել է մինչև 2022-07-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 30. Կարգապահական տույժերը

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

2.2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից: Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված խախտման մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ չի կիրառվում:

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-311-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-311-Ն)

(30-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։