Գլուխ 6 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 37. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը
Հոդված 37. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության, ներառյալ՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(37-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)