Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 43. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի այլ սոցիալական երաշխիքները

գործել է մինչև 2022-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 43. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի այլ սոցիալական երաշխիքները

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Պետությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համար երաշխավորում է՝

1) պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

4) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

(43-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։