Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը, նրա ծառայողների գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Հոդված 7. Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը, նրա ծառայողների գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է:
(7-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)