Հոդված 36.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կրթական ծրագրերին
Հոդված 36.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կրթական ծրագրերին
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:
2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:
(36.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)