Հոդված 48. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը անցումային փուլում
Հոդված 48. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը անցումային փուլում
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:
3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին։
4. Բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը։
5. Բարձրագույն պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսը:
6. Գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը:
7. Գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսը։
8. Գլխավոր պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսը։
9. Առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսը:
10. Առաջատար պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսը։
11. Առաջատար պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսը։
12. Կրտսեր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսը։
13. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափից ելնելով` կոչումների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.
1) արդարադատության գեներալ-լեյտենանտ՝ 80 տոկոսով.
2) արդարադատության գեներալ-մայոր՝ 75 տոկոսով.
3) արդարադատության գնդապետ՝ 65 տոկոսով.
4) արդարադատության փոխգնդապետ՝ 60 տոկոսով.
5) արդարադատության մայոր՝ 55 տոկոսով.
6) արդարադատության կապիտան՝ 50 տոկոսով.
7) արդարադատության ավագ լեյտենանտ՝ 45 տոկոսով.
8) արդարադատության լեյտենանտ՝ 40 տոկոսով:
14. Կոչում ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստանում է հավելավճար` դատախազի, դատավորի, քննիչի և հետաքննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված կոչման նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կոչման համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել տվյալ ծառայողի պաշտոնային դրույքաչափը:
15. Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնի նշանակված դատավորների, դատախազների, քննիչների կամ հետաքննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:
(48-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)