Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 9 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

(վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

1. Սույն օրենքը կարգավորում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ՝ հուշարձան) հայտնաբերման, վավերագրման, ուսումնասիրման, պետական հաշվառման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման, ինչպես նաև դրանց պատմական միջավայրի պահպանության և օգտագործման գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները պետության պահպանության ներքո են:

(1-ին հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-38-Ն)

(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։