Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը
Հոդված 121. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը
1. Համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:
2. Համայնքի ավագանու նոր ընտրություն նշանակվում է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` համայնքի ավագանու անդամի ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում:
3. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն:
Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:
(122.1-ին հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)