Հոդված 58. Քվեարկության խցիկները
Հոդված 58. Քվեարկության խցիկները
1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:
2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ (բացառությամբ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում), չօգտագործված քվեաթերթիկների արկղ՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ:
3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:
(58-րդ հոդվածը լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)