Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները
Հոդված 69. Անվավեր և վավեր քվեաթերթիկները
1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է գրառում կամ նշում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝
1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.
2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.
4) որևէ նշում չի ներառում.
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
6)
3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:
4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:
5.
(69-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)