Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը
Հոդված 139. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը
(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)
1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:
2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով նվիրատվություն, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով նվիրատվություն, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով նվիրատվություն։
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 1 000-ապատիկի չափով կամավոր մուծում, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով մուծում:
4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար։
(139-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 2-րդ և 4-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)