Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 126. Միության կանոնադրությունը
Հոդված 126. Միության կանոնադրությունը
Միության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի միության անդամների վճարումների չափի, դրանց կազմի և վճարելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության, միության կառավարման մարմինների կազմի ու իրավասության, նրանց կողմից որոշումների ընդունման կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ միության մասնակիցների ձայների որակյալ մեծամասնությամբ, միության լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին: