Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-02-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 195. Գնելու նախապատվության իրավունքը

գործել է մինչև 2017-02-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 195. Գնելու նախապատվության իրավունքը

1. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-13-Ն)

2. Բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:

3. Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները:

4. Բաժինը գնելու նախապատվության իրավունքը չի կարող զիջվել:

5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև բաժինը փոխանակության պայմանագրով օտարելիս:

(195-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։