Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 936. Հետ կանչվող ակրեդիտիվ
Հոդված 936. Հետ կանչվող ակրեդիտիվ
1. Հետ կանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որն էմիտենտ բանկը կարող է փոփոխել կամ վերացնել առանց միջոցներ ստացողին նախապես ծանուցելու: Ակրեդիտիվի հետ կանչելը էմիտենտ բանկի համար որևէ պարտավորություն չի ստեղծում միջոցներ ստացողի հանդեպ:
2. Կատարող բանկը պարտավոր է հետ կանչվող ակրեդիտիվով վճարել կամ այլ գործառնություններ կատարել, եթե դրանց կատարման պահին ծանուցում չի ստացել ակրեդիտիվի պայմանների փոփոխության կամ վերացման մասին:
3. Ակրեդիտիվը հետ կանչվող է համարվում, եթե ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ դրա տեքստում: