Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 948. Իրավունքները չեկով փոխանցելը
Հոդված 948. Իրավունքները չեկով փոխանցելը
1. Իրավունքները չեկով փոխանցվում են սույն օրենսգրքի 149 հոդվածով սահմանված կարգով` սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
2. Անվանական չեկը չի կարող փոխանցվել:
3. Փոխանցվող չեկի վրա կատարված վճարն ստանալու մասին փոխանցագիրն ստացականի ուժ ունի:
Վճարողի կողմից կատարված փոխանցագիրն անվավեր է:
Փոխանցագրով ստացված փոխանցվող չեկի տերը համարվում է դրա օրինական տիրապետողը, եթե իր իրավունքը հիմնավորում է փոխանցագրերի անընդմեջ շարքով: