Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 795. Ենթակոմիսիա
Հոդված 795. Ենթակոմիսիա
1. Կոմիսիոներն իրավունք ունի պայմանագիրը կատարելու նպատակով այլ անձի հետ կնքել ենթակոմիսիայի պայմանագիր` ենթակոմիսիոների գործողությունների համար` մնալով պատասխանատու կոմիտենտի առջև, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Ենթակոմիսիայի պայմանագրով` կոմիսիոները ենթակոմիսիոների հանդեպ ձեռք է բերում կոմիտենտի իրավունքներ և պարտականություններ:
2. Մինչև կոմիսիայի պայմանագրի դադարելը կոմիտենտն իրավունք չունի առանց կոմիսիոների համաձայնության անմիջական հարաբերությունների մեջ մտնել ենթակոմիսիոների հետ, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով: