Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները
Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
(1149-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)