Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-10-ից մինչև 2021-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 806. Գործակալության պայմանագիր

գործել է մինչև 2021-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 806. Գործակալության պայմանագիր

1. Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

Երրորդ անձի հետ իր անունից և պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզև պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում և գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ:

Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից և նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը:

2. Գործակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Այն դեպքերում, երբ գործակալության պայմանագրում նախատեսված են պրինցիպալի անունից գործարքներ կնքելու համար գործակալի ընդհանուր լիազորություններ, պրինցիպալն իրավունք չունի երրորդ անձանց հետ հարաբերություններում վկայակոչել գործակալի մոտ պատշաճ լիազորությունների բացակայությունը, եթե չի ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար գործակալի լիազորությունների սահմանափակման մասին:

4. Գործակալության պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց դրա:

5. Օրենքով կարող են նախատեսվել գործակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։