Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 857. Ֆրախտի պայմանագիր
Հոդված 857. Ֆրախտի պայմանագիր
Ֆրախտի (չարտերի) պայմանագրով մի կողմը (ֆրախտ տրամադրողը) պարտավորվում է մյուս կողմին (ֆրախտ ստացողին) բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար վճարի դիմաց տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակությունը կամ դրա մի մասը` մեկ կամ մի քանի չվերթի համար:
Ֆրախտի պայմանագրի կնքման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով: