Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 241. Գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությունը
Հոդված 241. Գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությունը
1. Գրավառուն, որի մոտ գտնվում է կամ պետք է գտնվեր գրավ դրված գույքը, իրավունք ունի այն հետ պահանջել ուրիշի, այդ թվում` գրավատուի ապօրինի տիրապետումից (274, 275 և 278 հոդվածներ):
2. Այն դեպքերում, երբ գրավառուին պայմանագրի պայմաններով իրավունք է վերապահված օգտվել իրեն հանձնված գրավի առարկայից, նա կարող է այլ անձանցից` ներառյալ գրավատուից, պահանջել իր իրավունքի բոլոր խախտումների վերացում, թեկուզև դրանք կապված չեն տիրապետումից զրկելու հետ (277 և 278 հոդվածներ):