Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-10-ից մինչև 2021-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 18 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 309. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքի անվավերությունը

գործել է մինչև 2021-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 309. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքի անվավերությունը

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) կնքած գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունների կանոնները:

2. Փոքրահասակի շահերից ելնելով` նրա կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի:

3. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում փոքրահասակների կնքած կենցաղային մանր և այլ գործարքների վրա, որոնք նրանք իրավունք ունեն կնքել ինքնուրույն, սույն օրենսգրքի 29 հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։