Գլուխ 45 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ
Հոդված 876. Տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը
Հոդված 876. Տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց` այդ մասին ողջամիտ ժամկետում նախազգուշացնելով մյուս կողմին:
2. Պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը մյուս կողմին հատուցում է պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները: