Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 662. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ձևը
Հոդված 662. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ձևը
1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(662-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)