Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-08-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-10-10-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները

գործել է մինչև 2024-10-10ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները

1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան:

2. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)

3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ:

Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը:

(81-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։