Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 993. Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետևանքները
Հոդված 993. Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետևանքները
(հոդվածն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 994. Ապահովագրողները
1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
2. Ապահովագրողների և դրանց գործունեության վերաբերյալ պահանջները, դրանց լիցենզավորման, պետական կարգավորման և վերահսկողության իրականացման կարգը սահմանվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
(994-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)