Գլուխ 36 · ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 686. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ձևը
Հոդված 686. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ձևը
1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(686-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)