Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-08-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 825. Պահատվության արտակարգ ծախսերը

գործել է մինչև 2024-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 825. Պահատվության արտակարգ ծախսերը

1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտավոր է այդ ծախսերի համար ստանալ պահատուի համաձայնությունը: Եթե պահատուն պահառուի նշած ժամկետում կամ պատասխանի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում իր անհամաձայնությունը չի հայտնել, համարվում է, որ նա համաձայն է վճարելու արտակարգ ծախսերը:

3. Այն դեպքում, երբ պահառուն կատարել է արտակարգ ծախսեր, առանց պահատուից նախնական համաձայնություն ստանալու, չնայած որ գործի հանգամանքներով դա հնարավոր էր ստանալ, իսկ պահատուն հետագայում հավանություն չի տվել դրանց, պահառուն կարող է պահանջել հատուցելու արտակարգ ծախսերը միայն այն վնասի չափերով, որը կարող էր գույքին պատճառվել այդ ծախսերը չկատարելու դեպքում:

4. Արտակարգ ծախսերը հատուցվում են պահատվության համար վարձատրությունից բացի, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։