Հոդված 416.1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը
Հոդված 416.1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը
1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջև ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:
2. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`
1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.
2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին.
3) ընտրել և փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:
(416.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)