Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը
Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից:
Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից:
2. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)
3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի:
4. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակասում է կանոնադրական կապիտալի` օրենքով սահմանված նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման:
5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:
(98-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն, 12.05.25 ՀՕ-114-Ն)
(12.05.25 ՀՕ-114-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)