Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 937. Հետ չկանչվող ակրեդիտիվ
Հոդված 937. Հետ չկանչվող ակրեդիտիվ
1. Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության:
2. Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ): Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորության ստանձնում:
3. Կատարող բանկի հաստատած հետ չկանչվող ակրեդիտիվը չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց կատարող բանկի համաձայնության: