Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-08-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-04-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 962. Հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2026-04-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 962. Հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները

1. Հավատարմագրային կառավարիչն օրենքով և գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված շրջանակներում հավատարմագրային կառավարմանը հանձնված գույքի նկատմամբ իրականացնում է սեփականատիրոջ լիազորություններ: Հավատարմագրային կառավարիչը կարող է անշարժ գույքը տնօրինել հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված դեպքերում:

2. Գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում: Հավատարմագրային կառավարչի նման գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են այդ գույքի հաշվին:

3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները (274, 275, 277 և 278 հոդվածներ):

4. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)

(962-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։