Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1148. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակները
Հոդված 1148. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակները
1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:
2. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպչական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակել և այլն) չի հանգեցնում համահեղինակության: