Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 221. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատիրոջ իրավունքները
Հոդված 221. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատիրոջ իրավունքները
1. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատերը, հողամասը վերցնելու մասին որոշման ընդունման պահից մինչև հողամասը վերցնելու մասին համաձայնություն ձեռք բերելը կամ դատարանի վճիռ կայացնելը, իրավունք ունի այն տիրապետել, օգտագործել և տնօրինել ու կատարել անհրաժեշտ ծախսեր, որոնք ապահովում են հողամասի օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:
2. Հողամասի համար հատուցման գինը որոշելիս սեփականատերը կրում է նշված ժամանակահատվածում հողամասի վրա նոր շինարարության, շենքերի և շինությունների ընդլայնման ու վերակառուցման հետ կապված ծախսերի և վնասների ռիսկը: