Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-09-01-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 37 · ԿԱՊԱԼ

Հոդված 704. Գլխավոր կապալառու և ենթակապալառու

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 704. Գլխավոր կապալառու և ենթակապալառու

1. Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու:

2. Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դարձրել ենթակապալառուին, պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի կատարմանը` ենթակապալառուի մասնակցությամբ պատճառված վնասների համար:

3. Գլխավոր կապալառուն, սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետի և 419 հոդվածի կանոններով, պատասխանատվություն է կրում պատվիրատուի առջև ենթակապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, իսկ ենթակապալառուի առջև` կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները պատվիրատուի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

4. Գլխավոր կապալառուի համաձայնությամբ` պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման պայմանագրեր կնքել այլ անձանց հետ: Այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։