Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 1177. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագրերի ձևը և դրանցից բխող իրավունքների փոխանցման գրանցումը
Հոդված 1177. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագրերի ձևը և դրանցից բխող իրավունքների փոխանցման գրանցումը
1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ դրանցից բխող իրավունքների փոխանցումը պետք է գրանցվի արտոնագրային գերատեսչությունում:
2. Գրավոր ձևը և գրանցման պահանջները չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության: