Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-09-01-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 828. Պահառուի պատասխանատվության հիմքերը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 828. Պահառուի պատասխանատվության հիմքերը

1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:

Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետևանքով, որոնց մասին պահառուն չգիտեր և չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետևանքով:

2. Պահատուի կողմից գույքը հետ վերցնելու պարտականության ծագումից հետո (826 հոդվածի 1-ին կետ) ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։