Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-09-01-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 224. Բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 224. Բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքը

1. Բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են տան ընդհանուր տարածքները, տունը կրող կառուցվածքները, բնակարանի սահմաններից դուրս կամ բնակարանի ներսում մեկից ավելի բնակարան սպասարկող մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումները:

2. Բնակարանի սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել բնակելի տան ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը, ինչպես նաև կատարել բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշի հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։