Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1145. Գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործելու իրավունքը
Հոդված 1145. Գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործելու իրավունքը
1. Արտոնագրով պաշտպանված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն իր հայեցողությամբ օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրի տիրոջը:
2. Առանց արտոնագրի տիրոջ թույլտվության այլ անձինք իրավունք չունեն օգտագործել գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը` «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտոնագրի տիրոջ իրավունքների խախտում չէ: