Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանները
Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանները
1. Բացառիկ հեղինակային իրավունքի տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.
2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ: