Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-15-ից մինչև 2002-06-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 250. Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)

գործել է մինչև 2002-06-19Բացել ARLIS-ում

Հոդված 250. Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)

1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է միայն հրապարակային սակարկություններով` դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

2. Գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

(250-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-164)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։