Հոդված 1163. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները
Հոդված 1163. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները
1. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիային իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցումն իրականացնում է արտոնագրային գերատեսչությունը:
Գրանցման հիման վրա տրվում է ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի օգտագործման իրավունքի վկայագիր:
2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման և վկայագիր տալու կարգն ու պայմանները սահմանվում են «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: