Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-15-ից մինչև 2002-06-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը

գործել է մինչև 2002-06-19Բացել ARLIS-ում

Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը

1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:

2. Համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես իրավատեր հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:

Եթե իրավատերը` որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցված է օտարերկրյա պետությունում, համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես օգտագործող հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:

Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն այն գրանցելուց հետո:

3. Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագիրը ենթակա է գրանցման նաև արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Այդ պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առոչինչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։