Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-15-ից մինչև 2002-06-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵԼԸ

Հոդված 283. Հողամասը վերցնելու կապակցությամբ դրա վրա գտնվող անշարժ գույքն օտարելը

գործել է մինչև 2002-06-19Բացել ARLIS-ում

Հոդված 283. Հողամասը վերցնելու կապակցությամբ դրա վրա գտնվող անշարժ գույքն օտարելը

1. Այն դեպքերում, երբ պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելն անհնար է` առանց դրա վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու, պետությունն այդ գույքը կարող է վերցնել սեփականատիրոջից` դրա գինը հատուցելու միջոցով:

2. Անշարժ գույքը վերցնելու մասին պահանջը բավարարվում է, եթե այդ պահանջով դատարան դիմած պետական մարմինն ապացուցում է, որ հողամասն օգտագործելն այն նպատակներով, որի համար դա վերցվում է, անհնար է առանց տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։