Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-26-ից մինչև 2004-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1117. Համահեղինակություն

գործել է մինչև 2004-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 1117. Համահեղինակություն

1. Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջություևն է, թեև կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:

2. Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

3. Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում համահեղինակներն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ վարձատրությունը նրանց միջև բաշխվում է հավասար:

5. Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել օգտագործելու ստեղծագործությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։