Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-26-ից մինչև 2004-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԵՐ

Հոդված 153. Ընդհանուր դրույթներ

գործել է մինչև 2004-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 153. Ընդհանուր դրույթներ

1. Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:

2. Պարտատոմսը և բաժնետոմսը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:

3. Չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային արժեթղթեր են:

4. Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։