Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 807. Գործակալական վարձատրություն
Հոդված 807. Գործակալական վարձատրություն
1. Պրինցիպալը պարտավոր է գործակալության պայմանագրում սահմանված չափով և կարգով վարձատրել գործակալին:
Եթե գործակալության պայմանագրում գործակալական վարձատրության չափը նախատեսված չէ և այն չի կարող որոշվել, ելնելով պայմանագրի պայմաններից, վարձատրությունը վճարվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան:
2. Պայմանագրում գործակալական վարձատրություն վճարելու կարգի մասին պայմանների բացակայության դեպքում պրինցիպալը պարտավոր է գործակալի կողմից անցած ժամանակահատվածի մասին հաշվետվությունը ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում վճարել վարձատրությունը, եթե վարձատրությունը վճարելու այլ կարգ չի բխում պայմանագրի էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից: