Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
1. Ստեղծագործության հեղինակին են պատկանում հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունքը).
2) ստեղծագործությունը իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ դրա օգտագործելը թույլատրելու իրավունքը (հեղինակի անվան իրավունքը).
3) ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը:
2. Հեղինակության իրավունքից հրաժարվելու մասին հեղինակի դիմումը կամ որևէ մեկի հետ նրա համաձայնությունն առ ոչինչ է:
Հեղինակն իրավունք ունի միակողմ գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով հրաժարվել սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված իրավունքներից ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտվելուց:
(1121-րդ հոդվածը խմբ. 04.12.01 ՀՕ-270)